Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:25-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնությունից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կիևյան փողոց, որտեղ 15/12 հասցեի դիմացի կանգառում հայտնաբերել են տղամարդու դի, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ոստիկանններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի, ով, ըստ նախնական տեղեկությունների, հանկարծամահ է եղել:
Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն դատաբժիշկն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը, որտեղ պարզվելու է մահացածի ինքնությունը: