Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ ժողովրդին հայտնի «գիշերային թիթեռնիկների» հավաքատեղիի մոտ բախվել են 66-ամյա Գևորգ Մանուկյանի վարած Volkswagen Passat մակնիշի, 33-ամյա Անդրանիկ Հակոբյանի վարած Opel Astra մակնիշի, 25-ամյա Արմեն Պետրոսյանի վարած Mercedes C180 մակնիշի և 36-ամյա Վարդան Մալաքյանի վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Բախման հետևանքով կայանված Opel-ը առաջ է ընթացել ու բախվել մեկ այլ խոտանված ավտոմեքենայի:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։