00:00:00

Կանադայում հայտնաբերվել են տիրանոզավրի մնացորդներ՝ որովայնում ձագերով

18:21, 09 դեկտեմբեր 2023 Աշխարհ

Կանադացի գիտնականները հայտնաբերել են տիրանոզավրի մնացորդներ, որի որովայնում երկու ձագեր են եղել։ Այդ մասին տեղեկացնում է վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ գիտնականներն այդ հազվագյուտ և անսովոր բրածոն հայտնաբերել են կանադական Ալբերտայում։ Հայտնագործությունը թույլ է տվել գիտնականներին նոր գիտելիքներ ձեռք բերել տիրանոզավրերի վարքագծի և էկոհամակարգում ժամանակին նրանց ունեցած դերի մասին։

Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ հայտնաբերվել է տիրանոզավրի որովայնի պարունակությունը:

Ըստ հետազոտության համահեղինակներից մեկի՝ գտածոյի յուրահատկությունը պայմանավորված է նաև նրանով, որ կենդանու մարմնում հայտնաբերված մանկական դինոզավրերի մնացորդները ներկայացնում են թռչնանման բրածոների ամենաամբողջական կմախքները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր