Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում Արթիկ քաղաքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արթիկ քրեակատարողական հիմնարկի հարևանությամբ բախվել են բեռնատար ГАЗель-ն ու Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները, որից հետո ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին, Opel-ն էլ բախվել է էլեկտրասյանը: Գրում է Shamshyan-ը։
Դեպքի վայրից 3 հոգի տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Տեղում պարզվել է, որ ոչ միայն ավտովթար է տեղի ունեցել, այլև վրաերթ: