00:00:00

ՄԱԿ․ Գազայի բնակչության 80%-ը դարձել է փախստական

23:41, 08 դեկտեմբեր 2023 Աշխարհ

Գազայի հատվածի համար աննախադեպ մասշտաբներով պատերազմը շարունակվում է արդեն երկու ամիս։ Գազայի առողջապահության նախարարությունը, որը ղեկավարում է ՀԱՄԱՍ-ը, հայտնել է, որ զոհվել է ավելի քան 17 հազար մարդ, այդ թվում՝ հազարավոր երեխաներ: Այս մասին հայտնում է BBC-ն։

 

ՄԱԿ-ը տեղեկացնում է, որ բնակչության 80%-ն արդեն տեղահանված է։ Մարդկանց համար բավարար քանակի ապաստարաններ չկան, և օգնությունը բավարար չէ։ Ելույթ ունենալով Ժնևում՝ ՄԱԿ-ի մարդասիրական օգնության ստորաբաժանման ղեկավար Մարտին Գրիֆիթսը մռայլ գնահատականներ է  ​​տվել իրավիճակին։

 

Գրիֆիթսն ասել է, որ բանակցություններ են տարվում Իսրայելի հետ Գազայի բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար: Իսրայելի պաշտոնյաներն ասում են, որ պատրաստ են անել ամեն ինչ, որպեսզի մեծացնեն եկող օգնության ծավալը և խրախուսեն ավելի շատ դաշտային հիվանդանոցների բացումը՝ օգնելու բուժօդնություն ցուցաբերել մեծ թվով վիրավորներին:

 

Ճգնաժամի սկզբից ի վեր իր առաջին այցի ժամանակ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շափսն ասել է, որ դիտարկվում են այլ ուղիներ, ներառյալ ուղիղ ծովային ուղիները, որոնց կարող է մասնակցել Թագավորության նավատորմը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր