00:00:00

Պուտինը նշել է Գերմանիայի և Ռուսաստանի միջև ընդհատված համագործակցության մասին

20:34, 04 դեկտեմբեր 2023 Աշխարհ

Ռուսաստանն ու Գերմանիան շահեկան համագործակցություն էին զարգացնում ավելի քան 50 տարի, սակայն այն ընդհատվեց «Հյուսիսային հոսքի» վրա դիվերսիայի պատճառով։ Այս մասին ՌԴ-ում օտարերկրյա պետությունների նոր դեսպաններին հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Երկրի ղեկավարի խոսքով՝ շփումները եղել են պրագմատիկ և գործնական, դրանք օգուտ են բերել ոչ միայն երկու երկրներին, այլև ողջ Եվրոպային։ Պուտինը նշել է, որ էներգետիկան միշտ եղել է երկկողմ համագործակցության գրավիչ ոլորտ։

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ հուսալիորեն և առանց ընդհատումների Գերմանիային գազ, նավթ և այլ հումք է մատակարարել հասանելի և մատչելի գներով։

«Եվ այս համագործակցությունը բառացիորեն ընդհատվեց, այդ թվում՝ «Հյուսիսային հոսքի» վրա դիվերսիայի պատճառով», - եզրափակել է Պուտինը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր