00:00:00

Իսրայելը հայտնել է Լիբանանի տարածքից արձակված արկերի մասին․ կան վիրավորներ

15:05, 04 դեկտեմբեր 2023 Աշխարհ

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Լիբանանից ականանետային արկերով հարվածներ են հասցվել Շտուլա բնակավայրի հատվածում տեղակայված ԻՊԲ-ի դիրքերին։

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գերատեսչությունը նշում է, որ ԻՊԲ-ի 3 զինվորներ թեթև վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։

 

Բացի այդ, ականանետային արկեր են արձակվել Յիֆթահ կիբուցի մոտ գտնվող ԻՊԲ-ի դիրքի վրա։

 

Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտնել է, որ դեկտեմբերի 3-ին ԻՊԲ-ի կործանիչը հաջողությամբ կալանել է Լիբանանից դեպի իսրայելական տարածք արձակված օդանավը։

 

Ավելի վաղ Naharnet լրատվական հարթակը հաղորդել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերն անօդաչու թռչող սարքերով Լիբանանի հարավում հայտնաբերել և հարվածներ են հասցրել այն շարժական արձակման կայանքներին, որոնցից շիաների «Հեզբոլլահ» շարժման զինյալները գնդակոծել են Իսրայելի հյուսիսային շրջանները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր