00:00:00

Բաքվում մեկնարկել է Քարվաճառում գերեվարված Գագիկ Ոսկանյանի դատավարությունը

13:25, 04 դեկտեմբեր 2023 Աշխարհ

Ադրբեջանական դատարանում այսօր մեկնարկել է Հայաստանի զինված ուժերի պահեստազորի զինծառայող գերեվարված Գագիկ Ոսկանյանի գործով նիստը։ Այն սակայն հետաձգվել է մինչև դեկտեմբերի 11-ը, հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Դատավորը բացատրել է նրա իրավունքները, այն է՝ Ոսկանյանին տրամադրվում է փաստաբան և թարգմանիչ պետական ​​միջոցների հաշվին։

Գագիկ Ոսկանյանը օգոստոսին հայտնվել է ադրբեջանական կողմում և ձերբակալվել։ Նրան ապօրինաբար մեղադրում են «ահաբեկչության, զենքի մաքսանենգության, սահմանը հատելու մեջ»։

Օգոստոսի 16-ի առավոտյան հայտնի դարձավ, որ պահեստազորի զինծառայողն առանց թույլտվության լքել է մարտական ​​դիրքը։ Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին, որ Ադրբեջանը մեղադրել է հայկական զինված ուժերին «դիվերսիոն գործողությունների» մեջ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր