00:00:00

Տավուշում հեղուկ գազի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը

14:18, 02 դեկտեմբեր 2023 Պատահարներ

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 12։21-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այրում գյուղի ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Այրում գյուղի մոտակայքում Volvo մակնիշի հեղուկ գազի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մ գլորվել ձորը․ կա տուժած։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով։

 

Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: 

 

Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել բեռնատարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր