Գեներալ Գրիգորի Խաչատուրովը կազատվի կալանքից։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը։ Դատարանը որոշել է երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կիրառել գրավ ու վարչական հսկողություն։ Որպես գրավի չափ է սահմանվել 20 մլն դրամ
Հիշեցնենք՝ Խաչատուրովը կալանավորվել է Սեյրան Օհանյանի գործի շրջանակներում։