Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կառավարությանը լիազորել է բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ։ Այդ մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն է հայտնել։
«Մենք ջանքեր ենք գործադրում խնդիրը երկխոսության միջոցով լուծելու ուղղությամբ, և Գերագույն առաջնորդը կառավարությանը որոշակի լիազորություններ է տվել այս հարցում»,- Փեզեշքիանի խոսքերն է մեջբերել նրա մամուլի ծառայությունը։
Իրանի նախագահը նշել է նաև, որ Իրանի ժողովուրդը ևս պետք է մասնակցի ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հետևանքով երկրի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու գործին։