00:00:00

Թույլ չենք տա շրջանցել մեր կարմիր գծերը. Իրանն արձագանքել է TRIPP նախագծի մեկնարկին

21:48, 23 նոյեմբեր 2026 Արտաքին քաղաքականություն

 

 

«Կեղծ երթուղիները» երբեք չեն փոխարինի «իրական միջանցքներին»՝ լինի Իրանի հարավում, թե հյուսիսում, լինի Հորմուզի նեղուցով անցնող հարավային երթուղին, թե TRIPP-ը (այսպես կոչված՝ Զանգեզուրը)։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը։

Նա, մասնավորապես, նշել է. «Տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական շահերը մեր կարմիր գիծն են, և մենք թույլ չենք տա շրջանցել այն։ Դասեր քաղեք Հորմուզի նեղուցի օրինակից»:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանն ու ԱՄՆ-ը հայտարարել են TRIPP նախագծի մեկնարկի մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր