00:00:00

Չեմ կարծում, որ եթե ես Կենտրոնի բնակիչ եմ, ուրեմն ամբողջ զոնայում կայանատեղին ինձ համար անվճար պետք է լինի. Փոխքաղաքապետ

16:53, 01 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Երևան քաղաքում ավտոկայանատեղիի համար առաջարկվող գումարն ավելանում է, առանց հիմնավորման։ Այդ հատվածում ապրողների խնդիրները կա, նրանց սահմանադրական իրավունքներն են խախտվում. «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ բաց լսումներին ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ ղեկավար Տիգրան Քեյանը։

Նա հարցրեց՝ արդյո՞ք քաղաքապետարանը հաշվի առել է տվյալ հատվածի բնակիչների իրավունքները։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ այս պահին հարցն ակտիվ քննարկվում է։ «Բայց պետք է նաև հասկանանք, որ հաճախ բակերում կայանման հնարավորություն կա և ավելին՝ ինչպես ներկայումս, այս որոշումը, եթե ընդունվի, 24:00-9:00-ն անվճար է  լինելու կայանումը, միգուցե կարելի է քննարկել ժամերը փոփոխելու հարցը։ Կարևոր նպատակը կենտրոնի բեռնաթափումն է։ Չեմ կարծում, որ եթե ես Կենտրոնի բնակիչ եմ, ապրում եմ Աբովյան փողոցում, դա նշանակում է, որ ամբողջ զոնայում ինձ համար անվճար պետք է լինի»,-ասաց նա և նշեց, որ տրամաբանական պետք է լինի, որ շատ կոնկրետ իր տան հատվածն անվճար լինի։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր