00:00:00

Բլինքենը վերստին Մերձավոր Արևելքում է՝ նպատակ ունենալով երկարաձգել Իսրայելի և Համասի միջև հրադադարը

10:38, 01 դեկտեմբեր 2023 Աշխարհ

Բլինքենը ժամանել է Իսրայել՝ հույս հայտնելով երկարաձգել հրադադարը, ինչը թույլ կտա շարունակել պատանադների ազատ արձակումն ու Գազայի հատվածին մարդասիրական օգնության տրամադրումը: Բլինքենը հավաստիացրել է դաշնակիցներին, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցությունն Ուկրաինայի, գրում է Ամերիկայի Ձայնը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի տեսանյութ է հրապարակել, ուր պատկերված է ռուսական կործանիչների ու հրետանու կողմից ուկրաինական դիրքերի ռմբակոծումը։ Ձմռանն ընդառաջ՝ ռուսական ուժերի գրոհներն արևելյան Ուկրաինայում ինտենսիվ են դարձել:

Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը անդրադարձել է կասկածներին՝ արդյո՞ք Ուկրաինային ցուցաբերվող ամերիկյան ու ՆԱՏՕ-ական աջակցությունը շարունակվելու է․ «Բայց այսօր, այստեղ ՆԱՏՕ-ի պատասխանը հստակ է և միանշանակ՝ մենք պետք է և կշարունակենք աջակցել Ուկրաինային»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր