00:00:00

ՀՖՖ նախագահի ընտրության համար առաջադրվել է երկու թեկնածու

23:08, 30 նոյեմբեր 2023 Հասարակություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ իպաշտոնում առաջադրված են երկու թեկնածու:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին,տեղի կունենա ՀՖՖ հերթական ժողովը, որի ընթացքում կկայանան ՀՖՖ նախագահի ընտրությունները:
Կայացել է «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության Ընտրական կոմիտեի նիստը, որի ընթացքում ՀՖՖ կանոնադրության և ՀՖՖ Ընտրական կանոնակարգի դրույթների համաձայն՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուներն անցել են ընտրվելու իրավունքի և համապատասխանության ստուգում:
Կոմիտեն, հաշվի առնելով ՀՖՖ նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման համար թեկնածու առաջադրող ՀՖՖ անդամների կողմից սահմանված ժամկետներում տրամադրված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և առաջադրված թեկնածուների, ՀՖՖ կանոնադրության և ՀՖՖ ընտրական կանոնակարգի պահանջներին համապատասխանելիությունը՝ հաստատել է ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուներին: Նրանք են` Արմեն Մելիքբեկյանը («ՖԱ Անի» ՀԿ) և Արաս  Օզբիլիզը («Ուրարտու ՖԱ» ՄՀԿ):

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31