Մեր երեխաներն արժանի են լավագույն պայմաններին։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Շուրջ 170 փոքրիկների համար ապահովվել են բարեկարգ, անվտանգ ու էներգաարդյունավետ պայմաններ թիվ 109 մանկապարտեզում: Նախագիծը կյանքի է կոչվել միջազգային մեր գործընկերների հետ՝ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում:
Մինչ երկրորդ փուլի մեկնարկը՝ 2023թ.-ին Երևանում համայնքային ու միջազգային ծրագրերով ընդհանուր առմամբ հիմնանորոգված շահագործման կհանձնվի 23 մանկապարտեզ»,- հայտնել է քաղաքապետը: