Հայաստանն ինքնիշխան երկիր է, զարգացնում է հարաբերությունները նրանց հետ, ում հետ հարմար է համարում։ Այդ մասին հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմական համագործակցությանը, փոխանցում է ТАСС-ը։
Պեսկովը նշել է․ «Մենք Հայաստանի հետ մեր հարաբերություններն ունենք։ Եվ, անշուշտ, Հայաստանը մեր դաշնակիցն է։ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի զարգացնել հարաբերությունները նրա հետ»։