00:00:00

Բանգլադեշում դենգե տենդից 1610 մարդ է մահացել․ ԱՀԿ-ն ցուցանիշն անհանգստացնող է համարում

20:12, 29 նոյեմբեր 2023 Աշխարհ

Բանգլադեշում  տարվա ընթացքում դենգե տենդից մահացածների թիվը հասել է 1610-ի, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ միայն վերջին օրերի ընթացքում 4 մահ է գրանցվել և վարակման 959 նոր դեպք։ Միայն նոյեմբերի ընթացքում դենգե տենդից 262 մարդ է մահացել Բանգլադեշում, իսկ վարակվածների ընդհանուր թիվը տարվա ընթացքում անցել է 310 000-ից։

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Բանգլադեշում դենգե տենդի այսպիսի ծավալով տարածումը հիվանդության ուսումնասիրության ամբողջ պատմության ընթացքում ամենամտահոգիչն է համարել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր