00:00:00

Կադիրովի 16-ամյա որդին նշանակվել է ՌԴ ՊՆ գումարտակի համակարգող

12:33, 29 նոյեմբեր 2023 Աշխարհ

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  Ռամզան Կադիրովի 16-ամյա որդին՝ Ադամը, դարձել է «Շեյխ Մանսուր» գումարտակի համակարգող, հայտնել է Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը։ 

«Այսօր ես Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության «Շեյխ Մանսուր» գումարտակի անձնակազմին ներկայացրի նրանց նոր համակարգողին՝ Չեչնիայի Հանրապետության հերոս, Չեչնիայի Հանրապետության ղեկավարի անվտանգության ծառայության ղեկավար Ադամ Ռամզանի Կադիրովին: Այս նշանակումը մեր ժողովրդի կրոնական, ընտանեկան և մշակութային արժեքների պահպանման գործում Ադամի նշանակալի վաստակի բնական արդյունքն էր»,- գրել է պատգամավորը Telegram-ի իր ալիքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր