Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:45-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված Toyota Hiace և Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի, ով շտապօգնության բուժքույրն է եղել, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ ճշտվում են վարորդների և վիրավորի ինքնությունը:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։