Ռուսաստանին իրականում ոչ ոք երբեք չի սիրել, նրան օգտագործել են՝ ստեղծելով իրավիճակային կոալիցիաներ, և դա փաստ է. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովում:
«Փաստ է, որ մեզ իրականում ոչ ոք չի սիրել: Այն, որ մեզ օգտագործել են և՛ ֆրանսիացիները, և՛ անգլիացիները, և՛ գերմանացիները, և՛ ավստրո-հունգարացիները՝ ստեղծելով իրավիճակային կոալիցիաներ, նույնպես փաստ է»,- ասել է Լավրովը: