Երեկ՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը13:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 39-ամյա Վազգեն Պ.-ն իր վարած DAF մակնիշի բեռնատարով Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի թունելից դեպի 3-րդ ոլորան ընկած հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դարձի է բերվել և տեղափոխվել անվտանգ վայր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։