00:00:00

Թուրքիայում հորդառատ անձրեւները հեղեղումների պատճառ են դարձել քաղաքներում․ Իզմիրում ծովը դուրս է եկել ափերից

16:35, 26 նոյեմբեր 2023 Աշխարհ

Թուրքիայի հարավում և հարավ-արևմուտքում հորդառատ անձրևներ են տեղացել, որոնք ուղեկցվել են փոթորկոտ քամիներով: Այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը։

Նրա տվյալներով՝ ջրհեղեղներ են սկսվել Անթալիայի նահանգի մի քանի քաղաքներում, սակայն դա վերաբերում է զբոսաշրջային օբյեկտներից հեռու գտնվող բնակավայրերին։ Ամենից շատ տուժել է Իզմիրը, որտեղ առատ տեղումների պատճառով ծովը դուրս է եկել ափերից։

Սպասվում է, որ առաջիկա ժամերին տեղատարափ անձրևները կշարունակվեն նաև Թուրքիայի կենտրոնական հատվածում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր