00:00:00

Տարածաշրջանում պետք է մշտական ​​խաղաղություն և կայունություն հաստատվի՝ առանց օտարների միջամտության. Աբդոլլահիանը հանդիպել է Երևանում և Բաքվում Իրանի դեսպանների հետ

13:42, 26 նոյեմբեր 2023 Աշխարհ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպանների հետ. նա այս մասին հայտնել է X սոցկայքի իր միկրոբլոգում:

«Հանդիպման ընթացքում ես նշել եմ, որ երկրի արտաքին քաղաքականության մեջ պետք է լուրջ ուշադրություն դարձվի Հարավային Կովկասին: Իրանի դիվանագիտական ապարատի ուշադրությունը պետք է սևեռված լինի այս տարածաշրջանում մշտական խաղաղության և կայունության հաստատմանը՝ առանց օտարների միջամտության: Ես կարևորել եմ այս երկու երկրների հետ հարաբերությունների զարգացումը՝ կառավարության բարիդրացիության քաղաքականության ներքո», - գրել է Աբդոլլահիանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր