00:00:00

Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. քաղաքացին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

11:04, 26 նոյեմբեր 2023 Պատահարներ

Նոյեմբերի 25-ին, ժամը 23:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան 7-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տանը տեղի է ունեցել կուտակված գազի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Հրդեհն ինքնամարվել է։ Մասամբ այրվել և ջերմահարվել են տան խոհանոցի և հյուրասենյակի գույքը։

Քաղաքացի Ա. Զ.-ն (ծնված 1994 թ․) այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր