Ճապոնիան եւ Չինաստանն ակնկալում են առաջիկայոմ անվտանգության վեաբերյալ բանակցություններ վարել, շաբաթ օրը հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավան Հարավային Կորեայում չինացի բարձրաստիճան դիվանագետ Վան Իի հետ հանդիպումից հետո, տեղեկացրել է Reuters-ը։
Կամիկավայի եւ Վանի բանակցությունները բարձրաստիճան դիվանագետների առաջին հանդիպումն էին այն ժամանակվանից ի վեր, երբ Կամիկավան սեպտեմբերին դարձավ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար։ Այդ բանակցությունները հաջորդեցին ավելի քան մեկ շաբաթ առաջ ղեկավարների միջեւ տեղի ունեցած բանակցություններին։
«Մենք հաստատեցինք, որ ձգտում ենք հետագա ավելի սերտ շփման մի շարք հարցերի շուրջ... եւ մենք ակնկալում ենք առաջիկայում անվտանգության վերաբերյալ բանակցություններ անցկացնել»,- ասել է Կամիկավան լրագրողներին։
Ճապոնիան եւ Չինաստանը կձգտեն բարձր մակարդակով բանակցությունների անցկացման տնտեսության գծով, նշել է Ճապոնիայի արտգործնախարարը՝ ավելացնելով, որ դրանց ժամկետը դեռ նշանակված չէ։
Կամիկավան տեղեկացրել է, որ ինքը ներկայացրել է Ճապոնիայի դիրքորոշումը, բայց նաեւ ընդգծել է, որ Ճապոնիան եւ Չինաստանը սերտ կապ կպահպանեն իրենց բաժանող հարցերում։
«Մենք կքննարկենք նաեւ այն հարցերը, որոնց շուրջ պետք է միասին աշխատել, եւ մենք կարողացել ենք կարծիքների բովանդակալից փոխանակում անցկացնել կլիմայի փոփոխության, միջազգային ապահովագրության, զարգացման ֆինանսավորման, ինչպես նաեւ Հյուսիսային Կորեայի վերաբերյալ»,- նշել է նախարարը։
Կամիկավան եւ Վանը կիրակի կմասնակցեն եռակողմ բանակցություններին իրենց հարավկորեացի գործընկերոջ՝ Պակ Չժինի հետ։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը եւ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան այս ամիս հանդիպել են Միացյալ Նահանգներում միջազգային կոնֆերանսի շրջանակում, նրանք մեկ տարում իրենց առաջին անձնական բանակցությունների ընթացքում պայմանավորվել են փոխշահավետ հարաբերություններ զարգացնել։