Մոսկվայում ձյան ծածկույթի բարձրությունը հասել է 15 սանտիմետրի, հայտնել է Մոսկվայի օդերևութաբանական բյուրոյի գլխավոր մասնագետ Տատյանա Պոզդնյակովան Telegram-ի իր ալիքում։
«Վերջին երկու օրվա ընթացքում ձյան ծածկույթի բարձրությունը Մոսկվայում ավելացել է 7 սանտիմետրով, նոյեմբերի 25-ի առավոտյան այն կազմել է 15 սանտիմետր»,- գրել է Պոզդնյակովան։
Մասնագետը նշել է, որ այս տարվա համար 15 սանտիմետրը ամենաբարձր ծածկույթը չէ, 2004 թվականին դրաա բարձրությունը հասել էր 20 սանտիմետրի։