00:00:00

Ապավինում ենք Արաբական աշխարհի աջակցությանը․ Բայդեն

13:05, 25 նոյեմբեր 2023 Աշխարհ

Միացյալ Նահանգները ապավինում է արաբական աշխարհի աջակցությանը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելու համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ճեպազրույցի ժամանակ։

«Իմ ակնկալիքն ու հույսն այն է, որ  մեր ձեռնարկած քայլերին զուգընթաց՝ արաբական աշխարհի և տարածաշրջանի մնացած մասը նույնպես ճնշում kգործադրեն կողմերի վրա, որպեսզի որքան հնարավոր է՝ շուտ վերջ դրվի այս ամենին»,- ասել է Բայդենը։

Նա դժվարացել է կանխատեսել, թե այնուամենայնիվ, որքան կշարունակվեն  ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև բախումները, բայց հավաստիացրել է, որ ջանքեր է գործադրում, որպեսզի Իսրայելի կողմից Գազայի հատվածում անցկացվող գործողությունների հետևանքով խաղաղ բնակչությունը հնարավորինս քիչ տուժի։

«Ես կոչ եմ արել Իսրայելի վարչապտ Բենիամին Նեթանյահուին՝ փորձել նվազագույնի հասցնել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը՝ ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելուն ուղղված իր գործողությունների ժամանակ, ինչը Իսրայելի օրինական իրավունքն է»,- ասել է Բայդենը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր