00:00:00

Ծաղկաձորի հյուրանոցներից մեկի մոտակայքում հողաշերտի փլուզման արդյունքում քաղաքացին հայտնվել է հողաշերտի տակ. ՆԳՆ ՓԾ

16:38, 25 նոյեմբեր 2023 Պատահարներ

ՆԳՆ փրկարար ծառայությունից հաղորդում են, որ նոյեմբերի 25-ին, ժամը 14։25-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ  է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցներից մեկի մոտակայքում հողաշերտի փլուզման արդյունքում քաղաքացին հայտնվել է հողաշերտի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ. Մկրտչյան փողոցում կոյուղատար խողովակի անցկացման համար նախատեսված փոսում (մոտ 4 մ) տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, ինչի հետևանքով քաղաքացի Ս․ Հ․-ն (ծնված 1962 թ․) կիսով չափ հայտնվել է հողաշերտի մեջ (մոտ 1մ)։

Փրկարարները տուժածին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր