00:00:00

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-ին՝ կնվազի 7-10 աստիճանով

14:39, 25 նոյեմբեր 2023 Հասարակություն

Երևանում այսօր և նոյեմբերի 26-ի ցերեկը, նոյեմբերի 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։  Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Նոյեմբերի 26-ի գիշերը և առավոտյան, 27-ին սպասվում է անձրև։ 

Նոյեմբերի 27-ին սպասվում է նաև քամու ուժգնացում՝ մինչև 15-18մ/վ արագությամբ։

 Հանրապետության տարածքում այսօր և նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Նոյեմբերի 26-ին, 27-ի և 28-ի գիշերն առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ 

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, նոյեմբերի 25-ին, 26-ին, 28-ին՝ 15-20մ/վ, նոյեմբերի 27-ին՝ 20-25մ/վ արագությամբ: 

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, 28-ին՝ կնվազի 7-10 աստիճանով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր