«Շերեմետեւո», «Վնուկովո» եւ «Դոմոդեդովո» օդանավակայաններում հետաձգվել է 21 չվերթ, վեց չվերթ չեղարկվել է։ Այս մասին տեղեկացրել է «Կոմերսանտը»։
«Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է յոթ չվերթ, չորսը չեղարկվել է։ «Դոմոդեդովոյում» հետաձգվել է ութ չվերթ, չեղարկվել է երկուսը։ Վեց չվերթ հետաձգվել է «Շերեմետեւոյում»։
Նախօրեին տեղացած ձյան պատճառով Մոսկվայի օդանավակայաններում չեղարկել եւ հետաձգել են 50 չվերթ։