Ամերիկացիների գրեթե կեսը կարծում է, որ «ամերիկյան երազանքն» անիրականանալի է, այդ մասին են վկայում Wall Street Journal-ի և NORC հետազոտական կենտրոնի անցկացրած համատեղ հարցման արդյունքները։
«Ամերիկյան երազանք» են անվանում Միացյալ Նահանգների ժողովրդի իդեալների ամբողջությունը՝ ներկայացուցչական ժողովրդավարություն, ազատություն և հավասարություն:
Հարցման մասնակիցների 45 տոկոսը նշել է, որ «ամերիկյան երազանքն» անիրականանալի է, 2016 թվականին այսպես էր կարծում երկրի բնակչության 43 տոկոսը։
Հարցվածների 18 տոկոսն էլ նշել է, որ «ամերիկյան երազանքը» զուտ իլյուզիա է։ Հատկանշական է, որ կանանց շրջանում «ամերիկյան երազանքի» իրականացմանը հավատում է 28 տոկոսը։ 65-ից բարձր տարիքի ամերիկացիների շրջանում նույնպես հավատացողները քիչ չեն՝ տարեցների 48 տոկոսն է կարծում, որ «ամերիկյան երազանքի» հայեցակարգն իրականանալի է։