2024 թվականի աշխատանքային օրերը կմեկնարկեն հունվարի 4-ից, այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հունվարի 2-ն ու 3-ը կլինեն ոչ աշխատանքային օրեր, բայց մենք տարի կունենանք, որ միայն շաբաթ-կիրակիով կբավարարվի Ամանորը», - նշեց վարչապետը։
Ոչ աշխատանքային օր կլինի նաև Սուրբ ծննդյան օրը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե իրենց կառավարությունն ամանորյա անվերջանալի սեղանի ավանդույթը կրճատում է։