Հայաստանը չի արգելափակել ՀԱՊԿ գագաթնաժողովի ոչ մի որոշում, այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։
«Ոչ մի որոշում չի արգելափակվել, Բելառուսի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունները համաձայնեցրել են բոլոր որոշումները», - ասել է նա՝ ընդգծելով, որ սա խոսում է փոխըմբռնման մասին։
Պաշտոնյան նշել է, որ հայկական կողմը համաձայնել է բոլոր որոշումներին, բայց կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, թե «ինչու են մեր հայ գործընկերները որոշել այսօր չժամանել Մինսկ»։
Ալեքսանդր Վոլֆովիչը վստահ է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկություն չունի։