Երեւանում նոյեմբերի 21-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել. ժամը 22:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Կասկադ»-ի տակ տղամարդու դի կա, հաղորդում է Shamshyan.com-ը:
Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության Կենտրոն ենթակայանի թիվ 07 բժիշկների հերթապահ խումբը, որը նույնպես դժվարանցանելի ճանապարհով հասնելով դեպքի վայր՝ արձանագրել են տղամարդու մահը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները մեծ դժվարությամբ դին պատգարակով մոտեցրեցին դիատարին:
Տղամարդը ընկել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձանի հարթակից՝ մոտ 80 մ բարձրությունից:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում եմ մահացածի ինքնությունը: