00:00:00

ԵՄ անընդունելի է համարում Իսրայելի կողմից Գազայի հատվածի օկուպացիան․ Բորելը տեսլական է ներկայացրել

20:12, 21 նոյեմբեր 2023 Աշխարհ

Եվրամիությունն անընդունելի է համարում Իսրայելի կողմից Գազայի հատվածի օկուպացիան և հետագայում Գազայի վերահսկողությունը Իսրայելի կողմից, հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Մենք հստակ հասկացրել ենք, որ դա անընդունելի է»,- ասել է Բորելը՝ արաբական Asharq al Awsat-ին տված հարցազրույցում արձագանքելով Գազայի օկուպացիայի մասին Իսրայելում հնչող  հայտարարություններին։

Բորելն ասել է, որ Գազայի հատվածի ապագայի վերաբերյալ իր տեսլականը ներկայաացրել է Իսրայելի, Պաղեստինի, Հորդանանի և Պարսից ծոցի երկրների  գործընկերներին, ինչի շուրջ հետևյալ պատկերացումն է ամրագրվել․

«Առաջին հերթին, բացառվում է Պաղեստինի ժողովրդի բռնի տեղահանումը Գազայի հատվածից այլ երկրներ, երկրորդը՝ անթույլատրելի է Գազայի տարածքի կրճատումը, Իսրայելը չի կարող օկուպացնել Գազան, ՀԱՄԱՍ-ը չպետք է վերահսկի Գազայի հատվածը։ Եվ երրորդը՝ Գազայի հատվածի խնդրի լուծումը պետք է դիտարկել ընդհանուր պաղեստինյան խնդրի լուծման շրջանակներում»,- ասել է Բորելը։

Նա հավելել է, որ ըստ իր նշած տեսլականի՝ Պաղեստինի ազգային իշխանությունը պետք է վերահսկի Գազայի հատվածը, իսկ արաբական երկրները պետք է ավելի ակտիվ դերակատարում ունենան Գազայի ապագայի հարցում, ԵՄ-ն էլ՝ ընդհանուր տարածաշրջանի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր