00:00:00

Չափդ ճանաչի․ լարված իրավիճակ ավագանու նիստում

15:44, 21 նոյեմբեր 2023 Քաղաքականություն

«Մայր Հայաստան»-ի թամադային ուզում եմ հիշեցնել. որ Հանրապետություն կուսակցության քաղաքական ուղին ավելի երկար է, քան ձեր թիմի քաղաքական հայրերի բոլորի կենսագրությունն միասին վերցրած: Այս ամբիոնը թուլության և անկարողության արցունքներով ողողելու փոխարեն համարձակություն ունեցեք կանգնել ՀՀ քաղաքացու դիմաց և պատասխանել թե ինչու էր ձեր քաղաքական թիմը Հանրապետության հրապարակում փորձում վիժեցնել ՀՀ անկախությունը, ինչու էին ձեր քաղաքական հայրերը ռուսական ռուբլիով սնվող և ինքնաթագադրութմով զբաղվող որպես հյուսիսային Z արբանյակներ խաղում: Ինչու էին ձեր տերերը սեփական ժողովրդից նեղացած, աբիժնիկ վիճակում ռուսական հեռուստաալիքներում ՀՀ անկախությունը վաճառում: Իր ելույթի ժամանակ հայտարարեց ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը տեղից արձագանքեց.«Որոհետև քո տերերը թույլ եին տվել,որ Վազգեն Սարգսյանի արձանի վրա թուրքերը միզեն, չափդ ճանաչի»:

Անի Խաչատրյանը շփոթեց ելույթը։

«Անգիր անեիր գոնե, ժամանակին դասդ անգիր անեիր»,-արձագանքեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամը։

«Կոյուղաջրերի թագուհի, Դուք հետո կխոսեք»,-ասաց Անի Խաչատրյանը։

«Բոլոր միկրոֆոններն անջատեք, մի հատ լայվը անջատեք»,- հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր