00:00:00

Աշխարհը 20 տարում ոչինչ չի արել, որ իսրայելապաղեստինյան հակամարտությունը լուծվի․ Բորել

21:34, 20 նոյեմբեր 2023 Աշխարհ

Աշխարհը 20 տարում ոչինչ չի արել իսրայելապաաղեստինյան հակամարտության լուծման ուղղությամբ, հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Ես միայն այն գիտեմ, որ միջազգային հանրությունը բարոյական և քաղաքական պատասխանատվություն ունի նրա համար, որ մենք 20 տարի շարունակ ասել ենք՝ «երկու պետություն, երկու պետություն» և ոչինչ չենք արել դա իրականություն դարձնելու համար»,- իսպանական «Pais» պարբերականի հետ զրույցում ասել է Բորելը։

ԵՄ դիվանագիտության ղեկավարը նշել է նաև, որ  ո՛չ եվրոպացիները, ո՛չ արաբները, ոչ էլ Միացյալ Նահանգները միայնակ խնդիրը լուծել չեն կարող։

«Պետք է միջազգային հանրության կամքը լինի։ Խնդիրը չի կարող լուծվել երկու միլիոնից ավելի մարդկանց մասսայական ոչնչացմամբ»,- ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր