
Անդրադառնալով ՀՀ նախագահի հետ հանդիպմանը՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշել է, որ դա կլինի նախագահի հետ Հանրային խորհրդի այս կազմով վերջին հանդիպումը:
Հանրապետության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Հանրային խորհուրդը կամփոփի 9 տարիների գործունեությունը եւ կքննարկի Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների ու հասարակությանը հուզող հարցերի որոշակի շրջանակ, որը կհստակեցվի ՀԽ փոքր խորհրդի եւս մեկ նիստի ընթացքում: