00:00:00

Իսրայելը համաձայնել է թույլ տալ, որ օրական Գազայի հատված մտնի վառելիքով բեռնված երկու բեռնատար

11:33, 18 նոյեմբեր 2023 Աշխարհ

Իսրայելը հայտնել է, որ ԱՄՆ ճնշումից հետո կթույլատրի, որ օրական Գազայի հատված մտնի վառելիքով բեռնված երկու բեռնատար, տեղեկացրել է ВВС-ն։

 

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ երկու օրը մեկ կթույլատրվի մոտ 140 հազար լիտր վառելիք հասցնել Գազայի հատված։

 

Այդ վառելիքի մեծ մասը նախատեսված է օգնություն հասցնող բեռնատարների, ինչպես նաեւ ՄԱԿ աջակցության համար՝ որպեսզի ապահովվեն ջրամատակարարումն ու սանիտարիան, ասել է պաշտոնյան։

 

Մնացած վառելիքը նախատեսված է բջջային կապի եւ ինտերնետի համար, որոնք անջատվել էին վառելիքի անբավարարության պատճառով։

 

Ուրբաթ Գազայում կապն ապահովող ընկերությունը տեղեկացրել է, որ իր ծառայությունները վերականգնվում են UNRWA-ի՝ ՄԱԿ պաղեստինցի փախստականների գործերի գործակալության միջոցով որոշակի քանակությամբ վառելիք ստանալուց հետո։

 

Վաշինգտոնը զգալի ճնշում է գործադրել Իսրայելի վրա, որպեսզի հասնի վառելիքի մատակարարման մասին համաձայնությանը, տեղեկացրել է ԱՄՆ ներկայացուցիչը։

 

Նա նշել է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել մի քանի շաբաթ առաջ, բայց Իսրայելը հետաձգում էր այն երկու պատճառով։ Իսրայելցի պաշտոնատար անձինք ԱՄՆ-ին տեղեկացրել էին, որ իրականում վառելիքը Գազայի հարավային մասում չի սպառվել, եւ նրանք ցանկանում էին նաեւ սպասել ու տեսնել, թե կկարողանան արդյոք սկզբում պայմանավորվել պատանդների հարցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր