Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հաջորդ շաբաթ կհանդիպի Գազայի հատված պահվող առևանգված իսրայելցիների ընտանիքների հետ։ Գրում է Reuters-ը։
Աղբյուրը նշում է՝ Հռոմի պապը կտեսակցի 12 ընտանիքի։
Սուրբ Աթոռից հայտարարել են՝ պատանդների ազատ արձակումն ու հրադադարը համարում են իսրայելա-պաղեստինյան ճգնաժամի կարգավորման երկու հիմնարար գործոններ։