00:00:00

Պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել պաշտոնյաների թանկարժեք ավտոմեքենաները

22:40, 15 նոյեմբեր 2023 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով վերջին օրերին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով Երևան քաղաքի գնդի պարեկներն իրականացրել են ուժեղացված օպերացիա։

Պարեկների կողմից հայտնաբերվել ու պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել մեծ թվով օրինախախտ վարորդների տրանսպորտային միջոցներ, որոնց տերերը հանրությանը հայտնի անձինք են, այդ թվում՝ պաշտոնյաներ, գրում է shamshyan-ը։ 

Աղբյուրի տեղեկություններով անգամ մի քանի թանկարժեք ավտոմեքենաների վարորդներ փորձել են հեռախոսակապի միջոցով իրենց հարցերը լուծել, որպեսզի պարեկները կատարված խախտումները չարձանագրեն ու ավտոմեքենաները չտեղափոխեն ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք, բայց դա ևս օգուտ չի տվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր