Նոյեմբերի 14-ին, ժամը 08։48-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թեղուտ գյուղի «Ելերի Ղաշ» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք։
ՆԳՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։00-ին, մարվել՝ 17։02-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ և խաշամ։
Հրդեհաշիջմանը մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 16 աշխատակից՝ «Շնողի», «Ծաղկաշատի» և «Թումանյանի» անտառպետությունների համապատասխան պահաբաժիններից։