Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Գյումրի-Ամասիա ավտոճանապարհի՝ Ամասիայի վարչական տարածքում՝ Արփա լիճ տանող ճանապարհին ճակատ ճակատի բախվել են 2 Mercedes մակնիշի ավտոմեքենաներ:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, երեխաները՝ Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, իսկ 3-ը՝ Գյումրու բժշկական կենտրոն:
Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ․ վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու Քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: