Նոյեմբերի 10-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 48-րդ կմ-ին, Արտաշավան գյուղի վարչական տարածքում, արագաչափի դիմաց, 30-ամյա տղամարդու վարած «Օպելը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և վթարի ենթարկվել, ինչի հետևանքով 49-ամյա կին ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ: