SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել «ավազակություն» հատկանիշներով, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին:
Նոյեմբերի 5-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Բելառուսի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Ա. Գրիտչենկոն և հայտնել, որ այդ օրը՝ ժամը 06:00-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի՝ իր կողմից բնակվող բնակարան իր կամքով դիմակով և ձեռնոցներով անհայտ անձը մուտք է գործել, ապա բռնություն է կիրառել իր նկատմամբ, կապել ձեռքերն ու ոտքերը և պահանջել գումար:
Տեսնելով, որ ինքը հրաժարվում է դիմակավորված անձի պահանջները կատարել, նա հափշտակել է իր մոտ եղած 220 հազար դրամը, 400 ԱՄՆ դոլարը, իր բելառուսական անձնագիրը և «iPhone» մոդելի բջջային հեռախոսը, ապա դիմել փախուստի:
Ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոնյանը: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: