Արդարադատության միջազգային դատարանը նոյեմբերի 17-ին Հայաստանի հայցի հիման վրա որոշում կկայացնի Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ, ասվում է դատարանի տարածած հաղորդագրությունում։
«Նոյեմբերի 17-ին որոշում կկայացվի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման գործով ՀՀ ներկայացված ժամանակավոր միջոցների պահանջի մասով (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի)»,– ասված է դատարանի տարածած հաղորդագրությունում։