00:00:00

Ակնկալում ենք, որ և՛ հավաքական Եվրոպայի, և՛ առանձին երկրների հետ ամրապնդելու ենք անվտանգային համագործակցությունը․ ԱԽ քարտուղար

15:25, 10 նոյեմբեր 2023 Արտաքին քաղաքականություն

Արևմուտքի հետ հարաբերությունները, եթե փորձենք շերտերի բաժանել, երեք կարևոր շերտ ունեն․ Բրյուսելում անցկացվող «Հայաստան-Եվրոպա» համաժողովի ժամանակ նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Այս առումով, գործադիր, օրենսդիր, քաղաքացիական հասարակություն, տնտեսություն, այս երեք շերտերով պետք է կարողանանք ուժեղ համագործակցություն կառուցել: Քաղաքացիական և էքսպերտային համայնքի աշխատանքը, որ հիմա դուք կատարում եք, շատ գնահատելի է: Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ երկխոսություն կա ԵՄ-ի եւ ԵՄ երկրների հետ: Բացվել են նոր հնարավորություններ, որոնք տարբեր տեսակի են: Երեւի անվտանգության թեմայով մենք նախկինում այսպիսի ինտենսիվ երկխոսություն Արեւմուտքի, Եվրոպայի հետ երբեք չենք ունեցել: Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության մեծ առաջընթաց ենք գրանցել, բայց ակնկալիքներ ունենք, որ ե՛ւ հավաքական Եվրոպայի, ե՛ւ անհատական երկրների հետ կարողանալու ենք ամրապնդել մեր անվտանգային համագործակցությունը: Ընդ որում, դրա տակ ես միայն նկատի չունեմ ռազմականը:

Նույնիսկ կարող եմ ասել, որ մեր տնտեսական համագործակցությունը կարող է իր ենթատեքստում ունենալ անվտանգության բաղադրիչ եւ ամրապնդել ՀՀ անվտանգությունը: Հայաստանը պատրաստ է սրան», - ասաց նա:

ԱԽ քարտուղարն ընդգծեց, որ Եվրախորհրդարանում ՀՀ վարչապետի ելույթի հիմնական մեսիջներից մեկն այն է, որ Հայաստանը պատրաստ է այնքան, որքան պատրաստ է Եվրոպան. «Մենք ցույց ենք տվել կամք՝ առաջ գնալու համագործակցության առումով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր