00:00:00

«Ավետիք Իշխանյանից քննչական մարմինը փորձելու է պարզել՝ արդյոք վկա Ավետիք Իշխանյանը ճանաչո՞ւմ է օգտատեր Ավետիք Իշխանյանին»․ Նոր զարգացումներ՝ իրավապաշտպանի դեմ հարուցված գործով

21:26, 09 նոյեմբեր 2023 Իրավական

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է՝ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին, ում կատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել  իբրև «բռնության կոչով» գրառման համար, այժմ  կանչել են հարցաքննության՝ որպես վկա։

«Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին վերջապես հանձնվեց «բռնության կոչի» հոդվածով ծանուցագիրը, որով նա կանչվում է հարցաքննության՝  որպես … վկա։

Փաստորեն, վկա Ավետիք Իշխանյանից քննչական մարմինը փորձելու է պարզել, թե՝

- ի՞նչ հանգամանքներում է Ավետիք Իշխանյան անունով ոմն օգտատեր իր ֆեյսբուքյան էջում սեպտեմբերի 19-ին գրել «մահ դավաճաններին»

- արդյոք վկա Ավետիք Իշխանյանը ճանաչո՞ւմ է օգտատեր Ավետիք Իշխանյանին և ինչպե՞ս կարող է նրան բնութագրել

- ո՞վ կարող է դրդած լինել օգտատեր Իշխանյանին՝ գրելու «մահ դավաճաններին»։

Ենթադրում եմ՝ այս հարցերի շուրջ է հարցաքննվելու վկա Իշխանյանը»,- գրել է փաստաբանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր