Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսահակյան գյուղում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Պարզվել է, որ Իսահակյան համայնքի վարչական տարածքում բախվել են ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան և ЗИЛ մակնիշի բեռնատարը:
Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են:
Դիերը ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Անիի թիվ 51 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա:
Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Անիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: